Հանրագիտարան

Թեթևաթլետիկական բազմամարտ

Թեթևաթլետիկական բազմամարտը՝ տասնամարտն ու յոթնամարտը, մարզիկի բազմակողմանի ընդունակությունների ստուգման մարզաձևեր են:

 

 Մրցումներն անցկացվում են 2 օրում: Մարզիկները միավորներ են հավաքում յուրաքանչյուր մարզաձևից առանձին-առանձին:
Տղամարդ բազմամարտիկները մրցում են տասնամարտում: Առաջին օրը մրցում են 5 ձևում՝ 100մ վազք, հեռացատկ, գնդի հրում, բարձրացատկ և 400մ վազք: 
Երկրորդ օրը մրցում են ևս 5 ձևում՝ 110 մ արգելավազք, սկավառակի նետում, ձողացատկ, նիզակի նետում և 1500 մ վազք:
Կանայք մրցում են յոթնամարտում. առաջին օրը՝ 100մ արգելավազք, բարձրացատկ, գնդի հրում և 200մ վազք: Երկրորդ օրը՝ հեռացատկ, նիզակի նետում և 800 մ վազք:
Հայ անվանի թեթևաթլետներից էին Վ. Հովհաննիսյանը, Ա. Տեր-Հովհաննիսյանը, Ի. Տեր-Հովհաննիսյանը, Ռ. Էմմիյանը և ուրիշներ: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: