Հանրագիտարան

Գրականագիտություն

Գրականագիտությունը գեղարվեստական գրականության զարգացումն ու առանձնահատկություններն ուսումնասիրող գիտություն է։

Գրականագիտությունը, բացահայտելով գրականության գեղարվեստական արժեքները, ձգտում է ազդել գրականության զարգացման վրա։ Գրականագիտությունն իր անվանումն ստացել է 20-րդ դարի սկզբներին, բայց ծագում է Պլատոնի, Արիստոտելի ժամանակներից:

Գրականագիտության բաժինները

Գրականագիտությունն ունի երեք հիմնական բաժին`  

  1. գրականության տեսություն
  2. գրականության պատմություն
  3. գրական քննադատություն։
Գրականագիտությունն ունի նաև օժանդակ բաժիններ`   տեքստաբանություն, մատենագիտություն, թարգմանության տեսություն և այլն։
 
Սրանք տարբեր նպատակներով ու տարբեր կողմերից են մոտենում գրանյութի ուսումնասիրությանը, սակայն փոխարդարձաբար լրացնում են իրար գրականության հետազոտման գործում։ Գրականության տեսությունը օգնում է գիտականորեն ըմբռնելու գրականության զարգացման օրինաչափությունները և իր հերթին գրական քննադատությունից և գրական պատմությունից նյութ է քաղում ընդհանրացումների համար։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: