Հանրագիտարան

Ճապոնական ծով

Մակերեսը 1062 հազար քառակուսի կմ է , խորությունը՝ մինչև 3720 մետր։

Ճապոնական ծովը Խաղաղ օվկիանոսի ավազանին պատկանող կիսափակ ծով է, գտնվում է Եվրասիա մայրցամաքի և Ճապոնական կղզիների ու Սախալին կղզու միջև։ Ողողում է Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ափերը։


Թաթարական, Նևելսկու և Լապերուզի նեղուցներով միանում է Օխոտի ծովին, Ցուգարու նեղուցով`   Խաղաղ օվկիանոսին, Կորեական նեղուցով`   Արևելաչինական և Դեղին ծովերին։  Խոշոր ծոցերը`   Արևելակորեական և Պետրոս Մեծի։
Գլխավոր նավահանգիստները`   Վլադիվոստոկ, Նախոդկա, Վոստոչնի (Ռուսաստան), Նիիգատա, Ցուրուգա, Մայձուրու (Ճապոնիա), Վոնսան, Հիննամ, Չհոնջին (Հյուսիսային Կորեա)։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: