Հանրագիտարան

Թասմանյան ծով

Ծովի մակերեսը 2 800×2 200 կմ է, առավելագույն խորությունը՝ 5 200 մ:

 

Թասմանյան ծով (անգլերեն Tasman Sea՝ «ջրային տարածք») բաժանում է Ավստրալիան Նոր Զելանդիայից, որոնց միջև հեռավորությունը հասնում է 2000 կիլոմետրի: Թասմանյան ծովը տեղաբաշխված է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում:
 
Ծովը կրում է հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանի անունը, ով առաջին եվրոպացին էր, որy հասել է Թասմանիա և Նոր Զելանդիա: Հետագայում անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը ավելի մանրամասն հետազոտեց Թասմանյան ծովը 1770-ական թվականներին`   իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում:
 
Ըստ Միջազգային հիդրոգրաֆիկ կազմակերպության սահմանման`   Թասմանյան ծովն իր մեջ է ներառում Ավստրալիական Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա և Թասմանիա (նահանգ) նահանգներից արևելք ընկած ջրերը: Ավստրալիայի Քվինսլենդ նահանգը նույնպես սահմանակցում է Մարջանների ծովի հետ, և Քվինսլենդի ու Նոր Հարավային Ուելսի միջև ընկած սահմանի շարունակությունը հանդիսանում է այս երկու ծովերի միջև սահմանը:
 
Թասմանյան ծովի մեջ են գտնվում մի քանի առանձնացված կղզեխմբեր, որոնք տեղաբաշխված են Ավստրալիաից և Նոր Զելանդիաից զգալի հեռավորության վրա.
  • Լորդ-Հաու և շրջակա կղզիները
  • Բոլս-Պիրամիդ կղզին
  • Նորֆոլք կղզին, որը գտնվում է Թասմանյան ծովի հյուսիսային մասում:
Այս բոլոր կղզեխմբերը պատկանում են Ավստրալիային:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: