Հանրագիտարան

Մարջանների ծով

Մակերեսը 4 791 հազար կմ² է:
Առավելագույն խորությունը`   9 140 մ:

 

Ծով Խաղաղ օվկիանոսում, որն ընկած է Ավստրալիայի, Նոր Գվինեայի և Նոր Կալեդոնիայի միջև:
Մարջանների ծովում կան բազմաթիվ մարջանային խութեր և կղզիներ, այնպիսիք, ինչպիսին են`   Ուիլիս, Տրեգերոս, Բամտոն, Չեստերֆիլդ: Ամենահայտնիի խութերից մեկն է Մեծ սահմանային արգելախութը, որը ամենամեծ մարջանային խութն է աշխարհում:
1969 թվականից ծովի տարածքը պատկանում է Ավստրալային:
Ծովի կղզիները բնակեցված չեն, Ուիլիս կղզիների վրա տեղակայված է օդերևութաբանական կայան:
1942 թականին այս ծովում է տեղի ունեցել ծովային ճակատամարտ ճապոնական և դաշնակից ուժերի միջև, որը թույլ չտվեց Ճապոնիային գրավել Պորտ-Մորսբին:
Հիմնական նավահանգիստները`   Կերնս, Պորտ-Մորսբի, Նումեա:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: