Հանրագիտարան

Առագաստային սպորտ

Առագաստանավերի առաջին մրցարշավները տեղի են ունեցել XVIII դարում Անգլիայիում: Առագաստային սպորտը 1900 թ-ից դարձել է օլիմպիական մարզաձև:

 

Ներկայումս մարզիկները մրցում են ինչպես մեկ և երկտեղանոց, այնպես էլ կրեյսերյան (հածանավային) առագաստանավերով և 20 ու ավելի մարզիկներից բաղկացած թիմերով խոշոր առագաստանավերով:
Մրցարշավները տեղի են ունենում և՜ բաց ծովում, և՜ ափամերձ շրջաններում: Օլիմպիական խաղերում և խոշոր մրցություններում առագաստանավերի մրցարշավները տեղի են ունենում ըստ տարբեր դասերի, իսկ մրցումներն անցկացվում են խարսխավոր ազդալողաններով նշված հավասարակողմ եռանկյունաձև երթուղով:
 
Օլիմպիական խաղերում մարզիկները մրցում են «Ֆինն», «470», «Թռչող հոլանդացի», «Սոլինգ», «Տորնադո» և «Տեմպեստ» դասի առագաստանավերով։ Բոլոր դասերի նավակների համար մրցատարածությունը, որը հավասարակող եռանկյունի է, հավասար է 7,6 միլի (14 կմ 75,2 մ)։ Պաշտոնական մրցումներում բոլոր դասի նավակները մեկնարկում են 7 անգամ (օրը մեկ մեկնարկ), բայց ոչ պակաս 5 անգամից։ Հաղթողները որոշվում են 6 լավագույն մեկնարկների հաշվարկով, իսկ 5 մեկնարկի դեպքում`   4-ով։ Ընդհանուր հաղթանակը տրվում է հաշվարկային մեկնարկներում ամենաքիչ տուգանային միավոր ունեցող նավակի անձնակազմին։
 
Անբարենպաստ եղանակի դեպքում մեկնարկները կարող են հետաձգվել և մեկ օրվա ընթացքում անցկացվել երկու անգամ։ Տվյալ մեկնարկում հաղթողը տուգանային միավոր չի ստանում, երկրորդ տեղին տրվում է 3, իսկ երրորդ տեղին`   5,7, չորրորդին`   8, հինգերորդին`   10, վեցերորդին`   11,7 և այլ տուգանային միավորներ։ Հաղթում է առավել քիչ տուգանային միավորներ ունեցող նավակի անձնակազմը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: