Հանրագիտարան

Թիաոլորասահք

Թիաոլորասահքը կամ ջրային սլալոմը կանոեներով և բայդարկաներով մրցարշավն է բազմաթիվ շրջապտույտներով գետերում:

 

Մարզիկները մեկնարկում են իրարից որոշակի ժամանակահատված հետո և լողում են բազմագույն սյուներով՝ դարպասներով, նշված որոշակի մրցուղիով՝ նախ`   գետի հոսանքի ուղղությամբ, ապա`   հոսանքին հակառակ: 
Արագահոս լեռնային գետերով մրցարշավում մարզիկները մեկնարկում են ընդհանուր ելագծից և հնարավորինս կարճ ժամանակամիջոցում հաղթահարում 3 կմ երկարությամբ ժայռոտ, սահանքներով և բնական  այլ խոչընդոտներով լի մրցատարածությունը: Կանոեներով և բայդարկաներով թիավարությունը զարգացել է XIX դարի կեսերին, իսկ 1924 թ-ին հիմնվել է այս մարզաձևի միջազգային ֆեդերացիա:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: