Հանրագիտարան

Սարգասյան ծով

Մակերեսը՝ 6-7 միլիոն քառակուսի կմ (սահմանները պայմանական են և փոփոխուն՝ հոսանքների սահմանների սեզոնային փոփոխությունների պատճառով)։

 

Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական մասում՝ Գոլֆստրիմ, Կանարյան, Հյուսիսատլանտյան և Հյուսիսային պասսատային հոսանքների միջև։ Սարգասյան ծովում են գտնվում Բերմունդյան կղզիները։
 
Առաջինն այս ծովով անցել է Քրիստափոր Կոլումբոսը 1492-ին։ Անվանումը տվել են պորտուգալացիները 16-րդ դարում՝ նկատի ունենալով նրա մակերեսին լողացող ջրիմուռների հսկայական կուտակումները, որոնց վրա օդի պղպջակներն իրենց ձևով հիշեցնում էին խաղողի՝ Պորտուգալիայում «սարգա» կոչվող տեսակը։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: