Հանրագիտարան

Հեծանվավազք

Հեծանվային սպորտ, մարզաձև, որին մասնակցում էին միայն տղամարդիկ, իսկ 1984-ից`   նաև կանայք։
Մրցությունները տեղի են ունենում հեծանվահրապարակում և հատուկ խճուղում։

 

Խճուղային հեծանվավազքի մրցումներում խաղարկվում են երկու մրցաձևեր`   խմբակային և թիմային մրցավազքեր։ Հեծանվահրապարակային սպորտում խաղարկվում են 1 կիլոմետր արագընթաց հեծանվավազքի, 1 կմ հիտ տեղից, 4 կմ անհատական հետապնդման և 4 կմ թիմային հետապնդման հեծանվավազքի առաջնություններ։
Աշխարհի, Եվրոպայի և պետությունների առաջնություններում կանայք մրցում են 1 կմ արագընթաց վազքում, 3 կմ հետապնդման մրցավազքում, 500 մետր հիտ`   տեղից վազքում և խմբակային խճուղային վազքում։ Տարբեր տեսակի մրցումներրում տղամարդիկ մրցում են նաև երկտեղանոց հեծանիվներով`   2 կմ հեծանվահրապարակային, առաջատարի ետևից հեծանվահրապարակային մրցավազքերում և այլն։
 
Պատմություն
 
Հեծանվային սպորտի առաջին պաշտոնական մրցումները կայացել են 1869-ին Ֆրանսիայում փայտաշեն հեծանիվներով։ Աշխարհի առաջին առաջնությունները կազմակերպվել են Չիկագոյում (1893) և Կոպենհագենում (1921)։

 

Հեծանվային սպորտը Հայաստանում
 
Հայաստանում հեծանվային սպորտը հիմնադրվել է անվանի հեծանվորդ Ռ. Ավշարովի նախաձեռնությամբ 1926-ին։ Հայ հեծանվորդներից հաջողության են հասել Ա. Բոյաջյանը, Տ. Ավագյանը, Վ. Հայրապետյանը, Հ. Ավետիսյանը, Ն. Հովհաննիսյանը, Հ. Քոչարյանը, Ն. Ավետիսյանը, Օ. Կլևցովը, Մ. Շաբոյանը և այլոք։[1
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: