Հանրագիտարան

Ազատ ոճի ըմբշամարտ

Մարզաձև է, որտեղ մրցակիցները տարբեր տեխնիկական հնարքներով ձգտում են հաղթանակի հասնել միմյանց նկատմամբ :
Ընգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում։ Անցկացվում են նաև ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի, այլ մայրցամաքների ու պետությունների առաջնություններ։

 

Մրցության կանոնները
 
Ազատ ոճի ըմբշամարտում  հնարքներ կատարելիս արգելվում է կատարել հոդերի շարժումներին հակառակ և խեղդող հնարքներ։ Գոտեմարտի տևողությունը 6 րոպե է։ Այն բաղկացած է 2-րոպեանոց երեք մրցամասերից`   30 վայրկյանանոց ընդմիջումներով։ Առաջին մրցամասի հաղթող է ճանաչվում ավելի շատ միավորն ունեցող ըմբիշը։ Եթե ըմբիշներից մեկի առավելությունը մեկ մրցամասում հասնում է 6 միավորի, մրցամասը դադարեցվում է և այդ մրցամասի հաղթող է ճանաչվում միավորների առավելություն ունեցող ըմբիշը։ Եթե առաջին երկու մրցամասերում հաղթում է նույն ըմբիշը։ Եթե առաջին երկու մրցամասերում հաղթում է նույն ըմբիշը, ապա նրան շնորհվում է հաղթանակ`   առանց երրորդ մրցամասի անցկացման։
 
Մաքուր հաղթանակի դեպքում գոտեմարտն ավարտվում է։ Եթե առաջին երկու մրցամարտերն ավարտվում են և՛ մեկ, և՛ մյուս ըմբիշի հաղթանակով, ապա, առանց միավորները հաշվի առնելու, անցկացվում է երրորդ մրցամասը, որում հաղթանակը որոշվում է միավորների առավելությամբ։
 
Ոչ ոքիի դեպքում վիճակահանությամբ որոշվում է մրցակցի ոտքից բռնող ըմբիշը։ Եթե բռնվածք կատարող ըմբիշը 30 վայրկյանի ընթացքում միավոր չի շահում, հաղթանակը տրվում է մրցակցին։ Տեխնիկական հնարքները գնահատվում են 1,2,3 միավորով, իսկ մեծ ամպլիդուտայով (լայնույթով) կատարված հնարքը`   5 միավորով։ Գոտեմարտը վարում են 3 մրցավարներ, որոնցից մեկը`   գորգի վրա։ Հաղթող է ճանաչվում մրցամարտի ավարտից հետո ավելի շատ միավորներ վաստակած մարզիկը կամ մրցակցին թիակների վրա պառկեցնող ըմբշամարտիկը։ Մարզիկները գոտեմարտում են 9 մետր տրամագիծ և փափուկ ծածկույթ ունեցող շրջանաձև մրցագորգի վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: