Հանրագիտարան

Պրոֆեսիոնալ ըմբշամարտ

Պրոֆեսիոնալ ըմբշամարտ կամ ռեստլինգ (անգլերեն՝ professional wrestling, կրճատ`   pro wrestling), ոչ մրցակցային սպորտի կամ սպորտային ժամանցի տարատեսակ, որն իր մեջ է համախմբում ատլետիկան և կատարողական արվեստը:

 

Համարվում է իր տեսակի մեջ եզակի սպորտաձև, որն իր մեջ պարունակում է թե՛ դասական և թե՛ բռնվածքային ըմբշամարտի տարրեր, ինչպես նաև ունի ժամանակակից հավելումներ`   բռնվածքների, նետումների կամ ակրոբատիկ հնարքների տեսքով:
Այս սպորտաձևով զբաղվողները կոչվում են ռեստլերներ կամ պրոֆեսիոնալ ըմշամարտիկներ: Քանի որ այն չունի մրցակացային բնույթ, հետևաբար անցկացվող մարտերը տեղի են ունենում նախօրոք գրված սցենարներով: Մարտին մասնակցում են հիմնականում երկու հոգի, երբեմն նաև երկու թիմ՝ յուրաքանչյուրում երկու կամ ավելի ռեստլերներ:
Մինչև մարտի սկսվելը հաղթող կողմն արդեն նախորոք որոշված է: Հաղթելու համար անհրաժեշտ է ռինգի վրա գտնվող «անգիտակից» հակառակորդին մարմնով ծածկել կամ ծալել նրա ոտքը, իսկ այդ պահին դատավորը (ռեֆերին) պետք է հաշվի մինչև երեքը: Կարելի է նաև բազմաթիվ ակրոբատիկ հնարքներ կատարել կամ զանազան բռնվածքներով ստիպել մրցակցին հանձնվել (անգլ.`  submit): Այսպիսի շոուները հիմնականում տարածված են ամերիկյան երկրներում և Ճապոնիայում, չնայած կան բազմաթիվ եվրոպական դպրոցներ, որոնք տվել են մի շարք նշմարելի կարիերաներ ունեցող ըմբիշներ: Ռեստլինգ-շոուներ անցկացնող կազմակերպությունները կոչվում են «պրոմոշեններ» (անգլ. promotion)։ Ներկայիս ամենախոշոր պրոմոշենը WWE-ն է (բացվում է որպես World Wrestling Entertainment):
 
Ծագումը
 
Ռեստլինգը ձևավորվել էր դեռևս 19-րդ դարում, երբ Միացյալ Նահանգներում հաճախակի կազմակերպվում էին կրկեսային համարներ, որոնց ժամանակ մարզիկները թատերականորեն մենամարտում էին։ Ռեստլինգն իր այժմյան տեսքը ստացել է 20-րդ դարի 10-ական թվականներից:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: