Հանրագիտարան

Սպորտ

Սպորտ (ծագումը`   միջնադարյան անգլերենի disport [խաղ, զվարճանք] բառից), մարդկանց կողմից համակարգված և որոշակիացված ֆիզիկական գործունեություն, որն իր մեջ ներառում է նաև մրցակցության որոշակի աստիճան:

 

 
Մրցակցային տարբեր սպորտաձևերում որոշակի կերպ են որոշում հաղթողին կամ հաղթողներին:
Գոյություն ունեն սպորտի հարյուրավոր տեսակներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել թիմային կամ անհատական: Կան նաև տախտակային (օրինակ`   շախմատ) և խաղաքարտային խաղեր, որոնց երբեմն որակավորում են որպես սպորտի տեսակ, բայց այնուամենայնիվ`   մեծամասամբ սպորտը հիմնված է ֆիզիկական աթլետիզմի վրա:
Սպորտաձևերում գործում են կանոններ, որոնք, բնականաբար, տարբեր սպորտաձևերում տարբեր են: Տարբեր են նաև հաղթելու գրավականները: Օրինակ`   ֆուտբոլում դա հակառակորդից շատ գոլ խփելն է, բասկետբոլում`   ավելի շատ նետումներ կատարելը և այլն: Այնինչ կան այնպիսի սպորտաձևեր, ինչպիսիք են գեղասահքը, ջրացատկը և ձիասպորտը, որոնց մասնակիցների հաղթանակը կախված է լավ ցուցադրումից, որը պետք է որոշի ժյուրին: Այսպիսի սպորտաձևերը հակադրվում են գեղեցկության մրցույթներին կամ բոդիբլիդինգային շոուներին, որոնք հիմնված են միայն արտաքին տեսքի ցուցադրման վրա և որոնց ժամանակ էլ հաղթողները որոշվում են հանդիսության դատավորների կողմից:
 
 
ընդհանուր մենամարտերը համարվում են ոչ օլիմպիական սպորտաձևեր
Չնայած սպորտաձևերը տարբերվում են միմյանցից, սակայն մարզիկներից բոլորն սպասում են ազնվություն և հարգանք հակառակորդի և մրցավարի նկատմամբ:
Եթե տվյալ բնագավառի մարզիկը համարվում է պրոֆեսիոնալ, ապա նա իր գործունեության համար ստանում է աշխատավարձ: Գոյություն ունեն սպորտային լիգաներ և՛ անհատական, և՛ թիմային սպորտաձևերի համար:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: