Հանրագիտարան

Ձմեռային օլիմպիական խաղեր

Ձմեռային օլիմպիական խաղերը խոշորագույն միջազգային մարզական մրցաշար է, որն անցկացվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից չորս տարին մեկ անգամ:

Ձմեռային խաղեր առաջին անգամ կազմակերպվեցին 1924 թվականին, որպես Ամառային խաղերի կցորդ: 1924 թվականից մինչև 1992 թվականը Ձմեռային օլիմպիական խաղերը կազմակերպվում էին նույն տարեթվերին, ինչ Ամառային խաղերը, սակայն 1994 թվականից այս խաղերն սկսվեցին անցկացվել Ամառայինից 2 տարի տարբերությամբ:

Պատմություն

1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացված կոնգրեսում որոշվեց, որ 1896 թվականին Աթենքում (Հունաստան) կանցկացվեն առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը: Ենթադրվում էր, որ այդ խաղերի օրակարգում կներառվի նաև չմուշկասահքը, սակայն առաջին անգամ չմուշկներն կիրառվեցին 1908 թվականին`   երրորդ Օլիմպիական խաղերի ժամանակ (Սենտ-Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), երբ անցկացվեցին գեղասահքի մրցումները: 1911 թվականին ՄՕԿ-ի նիստում առաջարկվեց հաջորդ խաղերի ժամանակ (1912 թվական) անցկացնել «Ձմեռային մարզաձևերի շաբաթ»: 1912 թվականի V Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքը Ստոկհոլմն էր (Շվեդիա), որտեղ 1901 թվականից կազմակերպվում էին միջազգային ձմեռային մարզաձևերի մրցումներ`   «Հյուսիսային Խաղեր»: Մրցակցությունից խուսափելով, շվեդերը հրաժարվեցին առաջարկից: Վերջապես 1924 թվականին Ֆրանսիական Շամոնի քաղաքում ՄՕԿ-ը կազմակերպեց «Միջազգային մարզական շաբաթ, նվիրված VIII Օլիմպիական խաղերին»: Միջոցառումը հաջողությամբ պսակվեց, իսկ «շաբաթը» վերանվանվեց Առաջին ձմեռային օլիմպիական խաղերով:

 

Ձմեռային Օլիմպիական մարզաձևեր

 

Դահուկասահք Լեռնադահուկային սպորտ 1936թ

Դահուկային մրցավազք 1924թ

Թռիչք թտրամպլինից 1924թ

Դահուկային երկրամարտ 1924թ

Դահուկապար (Ֆրիսթայլ) 1992թ

Բիաթլոն 1960թ

Չմուշկային սպորտ

Գեղասահք 1908/1924թ

Չմուշկավազք 1924թ

Շորթ թրեկ 1992թ

Բոբսլեյ 1924թ

Սկելետոն 1928/48/2002թթ

Սահնակային սպորտ 1964թ

Տափօղակով հոկեյ 1920/1924թթ

Կյոռլինգ 1924/1998թթ

Սնոուբորդինգ 1998թ

 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: