Հանրագիտարան

Օլիմպիական խաղերի ծիսակարգերը

 

  • Խաղերի բացման և փակման հիասքանչ և գունեղ արարողություններ: Այս ծիսակարգի իրականացման համար հրավիրվում են համաշխարհային լավագույն մասնագետները: Այս արարողույունների ցուցադրություններից յուրաքանչյուրը դիտելիության նոր ռեկորդ է սահմանում: Բոլոր կազմակերպիչ երկրները թե՛ ճոխությամբ, թե՛ գունեղությամբ ցանկանում են գերազանցել նախորդ երկրների արարողությունները: Սցենարները պահվում են հուժ գաղտնի: Արարողություններն անց են կացվում կազմակերպիչ քաղաքների կենտրոնական մարզադաշտերում, որտեղ անց են կացվում թեթև աթլետիկայի մրցումները:
  • Բացման և փակման արարողությունները սկսվում են երկիրը և քաղաքը ներկայացնող թատերականացված ներկայացումներով, որոնք օգնում են հանդիսատեսին ծանոթանալ երկրի պատմության և մշակույթի հետ:
  • Մասնակից երկրների պատվիրակությունները հանդիսավոր անցնում են կենտրոնկան հրապարակով: Յուրաքանչյուր երկրի մարզիկներն անցնում են առանձին խմբով: Ըստ ձևավորված ավանդույթի, առաջինն անցնում է Հունաստանի պատվիրակությունը, որպես Օլիմպիական խաղերի հայրենիք երկիր: Վերջինն անցնում է ընդունող երկրի պատվիրակությունը: Մյուս մասնակից երկրների պատվիրակություններն անցնում են երկրների անվանումների այբենական հերթականությամբ: Ընդ որում, այբենական հերթականույունը կարող է լինել թե՛ ընդունեղ երկրի, թե՛ ՄՕԿ-ի պաշտոնական լեզվով (անգլերեն կամ ֆրանսերեն): Յուրաքանչյուր խմբի առջևից անցնում է ընդունող երկրի ներկայացուցիչ, ներկայացվող երկրի անվանման ցուցանակով: Նրան հետևում է խումբը, որը առաջնորդում է դրոշակակիրը:
  • Որպես կանոն, դրոշակակիրը ընտրվում է տվյալ երկրից խաղերին մասնակցող ամենահայտնի մարզիկներից:
  • ՄՕԿ-ի նախագահի (պարտադիր), ընդունող երկրի ղեկավարի կամ պաշտոնական ներկայացուցչի, երբեմն նաև ընունող քաղաքի քաղաքապետի ողջույնի խոսքեր: Վերջինը խոսքի վերջում պետք է արտահայտի «(խաղերի հերթական համարը) ամառային / ձմեռային Օլիմպիական խաղերը հայտարարում եմ բացված»: Որից հետո սովորաբար սկսվում է հրավառությունը:
  • Հունաստանի դրոշի բարձրացում և պետական օրհներգի կատարում, որպես Օլիմպիական խաղերի հայրենիք:
  • Ընդունող երկրի դրոշի բարձրացում և պետական օրհներգի կատարում:
  • Բոլոր մարզիկների անունից ընդունող երկրի լավագույն մարզիկներից մեկի կողմից օլիմպիական երդում արդար պայքարի մասին, սպորտի օրենքների ու սկզբունքների և օլիմպիական ոգու համաձայն: Վերջին տարիներին արտահայտվում է նաև արգելված միջոցների՝ դոպինգի անընդունելիության մասին:
  • Խաղերի դատավարների մողմից երդման արարողություն անկողմնակալ դատավարության մասին:
  • Օլիմպիական Դրոշի բարձրացումն ու պաշտոնական օրհներգի կատարումը:
 
Երբեմն Խաղաղության Դրոշի բարձրացում, որը խորհրդանշում է ռազմական հակամարտությունների դադարեցման ավանդույթը Օլիմպիական խաղերի ժամանակահատվածում:
Բացման արարողությունը եզրափակվում է Օլիմպիական կրակի վառելով: Կրակը վառվում է հին հունական հեթանոսական աստված Ապոլոնի տաճարում արևի ճառագայթներից: Խաղերի բացման օրը կրակով լապտերը մարզիկների հերթափոխությամբ բերվում է կենտրոնական մարզահրապարակ, որտեղ փոխանցվում է այն մարզիկին, ով վառելու է Օլիմպիական Ջահը: Մարզական այս հերթափոխում դա ամենապատվավոր դերն է, որը հաճախ նույնպես պահվում էհուժ գաղտնի: Օլիմպիական Ջահի արտաքին տեսքը յուրաքանչյուր երկրում յուրօրինակ է, և այն վառելու ձևն էլ կազմակերպիչները փորձում են յուրատեսակ կազմակերպել ամեն քաղաքի համար: Ջահը գտնվում է Օլիմպիական մարզահրապարակի տարածքում, գտնվում է բարունքում: Օլիմպիական Կրակը վառ է պահվում մինչև Խաղերի ավարտը և հանգչում է Օլիմպիական Խաղերի փակման արարողության վերջնամասում:
  • Մրցումների հաղթողների մեդալների հանձնման արարողություն:
Օլիմպիական Խաղերի փակման արարողության ժամանակ ևս թատերականացված ներկայացում է անց կացվում, անցնում են մասնակիցները, ելույթ են ունենում ՄՕԿ-ի նախագահն ու ընդունող երկրի ներկայացուցիչները: Խաղերի փակման մասին այս դեպքում հայտարարում է արդեն ՄՕԿ-ի նախագահը: Այնուհետև հնչում է ընդունող երկրի օրհներգը, իջեցվում են դրոշները, ընդունող երկրի ներկայացուցիչը պատվավոր հանձնում է ՄՕԿ-ի նախագահին Օլիմպիական դրոշը, որն իր հերթին հանձնում է հաջորդ Խաղերի երկրի ներկայացուցիչին: Հաջորդում է արարողությունը հաջորդող քաղաքի կարճ թատերականացված ներկայացումը: Փակման արարողության մերջում դանդազ հանգում է Օլիմպիական Կրակը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: