Հանրագիտարան

Վոլտեր

Վոլտերը (ֆրանսերեն`   Voltaire, 21 նոյեմբերի, 1694թ., Փարիզ - 30 մայիսի, 1778թ., Փարիզ, իսկական անունն է Ֆրանսուա-Մարի Արուե) 18-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն լուսավորիչ փիլիսոփաներից մեկն է:
Վոլտերը հայտնի է նաև որպես բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, հրապարակախոս: Թողել է ստեղծագործական հարուստ ժառանգություն՝ ավելի քան 20,000 նամակ և 2,000 գիրք ու պամֆլետ: 
 
Եղել է սոցիալական բարեփոխումների ջատագով, վոլտերականություն փիլիսոփայական ուղղության հիմնադիր: Վոլտերը կաթոլիկ եկեղեցու մոլի քննադատ էր: 
 
Նա ուշադրությունը հիմնականում սևեռել է ոչ թե թագավորների ու զորավարների, այլ ժողովուրդների պատմության, նրանց բարքերի, սովորույթների, մշակույթի վրա:
 
Վոլտերն իր գեղագիտության մեջ և դրամատուրգիայում շարունակել է 17-րդ դարի կլասիցիզմի ավանդույթները՝ ողբերգությունը հագեցնելով ժամանակի քաղաքական և փիլիսոփայական մտքերով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: