Հանրագիտարան

Նշվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը

Խորհրդային տարիներին վայրէջքներ ու վերելքներ ապրելով՝ Երևանը դարձավ Խորհրդային Միության ծաղկուն մայրաքաղաքներից մեկը։ Կառուցվեցին գործարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ, փողոցներ ու թաղամասեր, թանգարաններ ու թատրոններ, դպրոցներ և ուսումնական հաստատություններ։
1956թ. հայկական հեռուստատեսությունը եթեր հեռարձակեց իր առաջին հաղորդումը։ 1968թ. առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ նշվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը։
 
Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1991թ., Երևանը դարձավ անկախությունը վերագտած Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը։ 1995թ. ընդունվեց քաղաքի զինանշանը, 2004թ. պաշտոնապես ընդունվեցին նաև քաղաքի օրհներգն ու դրոշը։
 
Երևանն իր մեջ ամփոփում է անցյալի մայրաքաղաքների՝ Վանի, Արմավիրի, Երվանդաշատի, Արտաշատի, Տիգրանակերտի, Վաղարշապատի, Դվինի, Բագարանի, Շիրակավանի, Կարսի ու Անիի երբեմնի փառքն ու հիշատակը, շարունակում է մնալ ողջ հայության հարատևության ու ապագայի խորհրդանիշը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: