Հանրագիտարան

Նիկոլայ II-ը հրապարակեց մանիֆեստ

Նիկոլայ II-ը հրապարակեց մանիֆեստ`   խոստանալով Պետական դումա և դեմոկրատական ազատություններ: 1905թ. հեղափոխական իրադարձություններն ու ռուս-ճապոնական պատերազմում կրած ծանր պարտությունը Նիկոլայ II-ին ստիպեցին պետական կառուցվածքում արմատական փոփոխությունների ուղին բռնել:
1905թ. օգոստոսի 6-ին հրապարակվեց մանիֆեստ ընտրական նոր օրենսդիր բարձրագույն մարմնի՝ Պետական դումայի հիմնադրման մասին:
 
1905թ. հոկտեմբերի 17-ին մանիֆեստn ստորագրվեց, հայտարարվեց, որ Ռուսաստանի ազգաբնակչությանը քաղաքական ազատության հնարավորություն է ընձեռվում, Դուման վերածվում է օրենսդիր հաստատության:
 
Մանիֆեստը սահմանեց՝ «անբեկանելի կանոն. առանց Պետդումայի հավանության ոչ մի օրենք ուժ չի ունենա»: Առաջին Դումայի կազմում կար 5, երկրորդում`   7, երրորդում`   4, չորրորդում`   4 հայ պատգամավոր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: