Հանրագիտարան

Ջոն Ֆորդ

Ամերիկացի ռեժիսոր, գրող և պրոդյուսեր Ջոն Ֆորդը ծնվել է 1894թ. փետրվարի 1-ին Կեյպ-Էլիզաբեթում։ Կինոյի պատմության միակ ռեժիսորն է, ով արժանացել է 4 «Օսկար» մրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Ընդհանուր թվով ստացել է 29 մրցանակ, ներկայացված է եղել ևս 13-ի:
Հատկապես նշանավոր են Ջոն Ֆորդի վեստերն ժանրի ֆիլմերը, որտեղ փայլուն է ստացվել նրա ու դերասան Ջոն Ուեյնի համագործակցությունը: Ջոն Ֆորդին կարելի է համարել կինոյի պատմության ամենանշանավոր ռեժիսորներից մեկը: 
 
Ընդհանուր թվով 150-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, 24 ֆիլմի սցենարի հեղինակ, 40 անգամ հանդես է եկել որպես ֆիլմի պրոդյուսեր, ևս 19 ֆիլմում խաղացել է տարբեր դերեր:
 
Նկարահանել է «Իմ թանկագին Կլեմենտինա»,  «3 կնքահայր», «Մերի Շոտլանդացին» և այլ ֆիլմեր։ Մահացել է 1973թ.-ի օգոստոսի 31-ին Պալմ-Դեզերտում (Կալիֆորնիա)։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: