Հանրագիտարան

Կարապետ Շահնազարյան

Նա 19-րդ դարի կեսերի անվանի հասարակական-քաղաքական գործիչ էր, ով ծնվել էր Պարսկաստանի Խամադան քաղաքում:
1828թ. տեղափոխվել է Էջմիածին, որտեղ ստացել է սարկավագի կոչում, սովորել է տեղի հոգևոր ուսումնարանում: Այնուհետև ավարտել է Թիֆլիսի Արզապյանովի մասնավոր դպրոցը և Մոսկվայի Լազարյան ճեմարանը:
 
1843թ. նա դարձել է Էջմիածնի հոգևոր ուսոմնարանի ավագ ուսուցիչ և տեսուչ, ձեռնադրվել է վարդապետ և գլխավորել է Տաթևի թեմը 1845թ.: 
 
1848թ. դարձել է Ներսիսյան դպրոցի տնօրեն: 1850թ.-ի սկզբին Կարապետ Շահնազարյանը տեղափոխվել է Կոնստանդնուպոլիս, որտեղ դարձել է Գալաթիայի և Հասգյուղի հայկական եկեղեցու քարոզողը:
 
Երեք տարի հետո մեկնեց Փարիզ հայկական եկեղեցի՝ դպրոց, մատենագրություն ստեղծելու համար, որտեղ էլ կատարելագործոց իր ֆրանսերեն լեզվի գիտելիքները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: