Հանրագիտարան

Ժակ Պրևեր

Ժակ Պրևերը (1900թ. փետրվարի 4 - 1977թ. ապրիլի 11) պոեմների առաջին ժողովածուի հաջողությունից հետո («Խոսքեր») դարձավ ժողովրդականություն վայելող բանաստեղծ շնորհիվ իր խոսակցական լեզվի և բառախաղերի:

Ժակ Պրևերի ստեղծագործությունները հայտնի են ամբողջ ֆրանկոֆոն աշխարհում և զանգվածայնորեն ուսուցանվում են ֆրանսիական դպրոցներում: Պրևերը սցենարներ է գրել տարբեր ֆիլմերի համար:

 

Նրա հայրը`   Անդրե Պրևերը, տարբեր աշխատանքներ և դրամատիկական քննադատություններ էր կատարում ապրուստ վաստակելու համար, իսկ հաճույքի համար զբաղվում էր կինեմատոգրաֆիայով:

 

Հայրը նրան հաճախ իր հետ տանում էր թատրոն և կինո: Գրողի մայրը`   Սյուզաննան, նրա մեջ զարգացնում է սերը դեպի գրականությունը: Պրևերը, 15 տարեկանում դպրոցից ձանձրանալով, ուսումնական վկայականը ստանալուց հետո լքում է դպրոցը:

 
1935-1945թթ. նրա գրած սցենարներով հայտնի ֆիլմեր են նկարահանվել, որոնցից են «Օրը բացվում է», «Երեկոյան այցելություններ», «Դրախտի երեխաները», «Մարսել Կաղնեի գիշերվա դռները», «Ամառվա լույսը» և այլն:1935թ. Ժոզեպ Կոսման նրա պոեմները երաժշտականացրել է:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: