Հանրագիտարան

Անուշավան Վարդանյան

Դրամատուրգ Անուշավան Վարդանյանը (1879 թ. մարտի 21 - 1954թ. հունիսի 4) ծնվել է Նախիջևանի Ցղնա գյուղում: 1891թ.-ին մեկնել է Թիֆլիս և աշխատել Մալյան-Սահակյան և Տեր-Ղազարյան մասնավոր արհեստանոցում, ապա՝ Ադելխանովի և «Սոգոր» կոշիկի ֆաբրիկաներում:

1919թ.-ին փոխադրվել է Ղարաքիլիսա: 1921-1929թթ.-ին եղել է Երևանի կաշվի գործարանի կառավարիչը, 1933-1935թթ.-ին`   Դիլիջանի առողջարանի տնօրենը: Հետագայում աշխատել է որպես հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:

 

1912թ.-ին Թիֆլիսում բեմադրվել է նրա «Գործադուլ» պիեսը: 1908թ.-ին գրել է «Անարխիստը», 1913թ.-ին`   «Ուրվականներ կամ Սունդուկենց Գաբոյի տանը» պիեսները: Վերջինը նվիրված է Գաբրիել Սունդուկյանի հիշատակին:

 

Հետագայում գրել է «Բանդիտներ» (1925թ.), «Նախօրյակին» (1926թ.), «Ժողովը» (1926թ.), «Դանել աղա» (1926թ.), «Դիրքերում» (1931թ.), «Ազնիվ քաղաքացիներ» (1930թ.), «Ազդանշան» (1931թ.), «Կարմիր պարտիզաններ» (1937թ.), «Արաքսի ափին» (1940թ.), «Հերոսներ», «Հայրենասերներ», «Հայրենիքի կարոտը», «Ճակատի և թիկունքի միասնությունը», «Կովկասի դարպասների մոտ» (1946թ.) պիեսները: Մահացել է Երևանում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: