Հանրագիտարան

Ծովակալ Իսակով

Իվան Իսակովը ծնվել է ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Աջիկենտ գյուղում 1894թ.-ի օգոստոսի 22-ին: Նա զինվորական ղեկավար էր, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ, ԽՍՀՄ հերոս: Ծնվել է ճանապարհային տեխնիկ Ստեփան Իսահակյանի ընտանիքում: Հայրը շուտ է մահացել, երեք երեխաների դաստիարակությամբ զբաղվել են մայրն ու մեծ եղբայրը:
1914թ.-ի սեպտեմբերի 15-ին Իսակովն հաճախում է Գարդեմարինյան առանձին դասընթացների, որն ավարտում է 1917թ.-ի մարտին և դառնում ռևիզոր «Իզյասլավ» ականակիր նավում: Հետագայում նավեր է ղեկավարել Բալթյան և Սև ծովերում, զբաղեցրել է շտաբային պաշտոններ, դասավանդել ռազմական ակադեմիայում:
 
1937-1938թթ. եղել է Բալթյան նավատորմի հրամանատար: 1938-1950թթ. եղել է նավախմբի կոմիսարի տեղակալը: 1941-1943թթ. և 1946-1950թթ. եղել է Գլխավոր ծովային շտաբի ղեկավար, այնուհետև նավախմբի գլխավոր ղեկավարի տեղակալ, Ծովային նավատորմի նախարարի տեղակալ: 1945թ.-ից եղել է նավատորմի ադմիրալ:
 
1942թ.-ի հոկտեմբերի 4-ին ծանր վիրավորվել է Նովոռոսիսկյան գործողությունների ժամանակ և ոտքի անդամահատումից հետո դարձել հաշմանդամ, սակայն բուժումից հետո շարունակել է ծառայությունը նավատորմում: Նա պատմական աշխատանքների հեղինակ է, ծովային ատլասի խմբագիր, Ստալինյան մրցանակի դափնեկիր(1951թ.), ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1964թ.):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: