Հանրագիտարան

Ալեքսանդր Յակովլև

Հանճարեղ ավիակոնստրուկտոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ինժեներ, գեներալ-գնդապետ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս Ալեքսանդր Յակովլևը ծնվել է 1906թ. ապրիլի 1-ին Մոսկվայում:
1920-ական թթ. խորհրդային ավիամոդելիզմի և սպորտային ավիացիայի հիմնադիրներից է: Ավարտել է Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան: Նախագծել է ԱԻՐ-6 տեղական կապի սերիական և ԱԻՐ-7 արագընթաց փոստային, ՈՒՏ-2 և ՈՒՏ-1 ուսումնական, ԲԲ-22 ռմբակոծիչ և Հայրենական մեծ պատերազմի հիմնական կործանիչ Յակ-1, Յակ-7, Յակ-9 ինքնաթիռները:
 
Նա ռեակտիվ ավիացիայի առաջին ստեղծողներից է: Նրա ղեկավարությամբ մշակվել են այնպիսի սերիական մարտական ինքնաթիռների նախագծեր, ինչպիսիք են Յակ-15, Յակ-28, ուղղաձիգ թռիչքի և վայրէջքի առաջին խորհրդային ինքնաթիռը, Յակ 14-դեսանտային պլաները, Յակ-24 ուղղաթիռը, Յակ-12 բազմանպատակ, Յակ-18Պ, Յակ-18ՊՄ, Յակ-50 սպորտային, Յակ-42 ռեակտիվ մարդատար ինքնաթիռները: Յակովլևի ղեկավարությամբ ստեղծվել են 75 տեսակի 66 հզ. ինքնաթիռներ: Ալեքսանդր Յակովլևը մահացել է 1989թ. օգոստոսի 22-ին, Մոսկվայում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: