Հանրագիտարան

Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ "System of A Down" ալտերնատիվ մետալ ռոք խմբի հիմնադիր Սերժ Թաննյանը ծնվել է 1967թ. օգոստոսի 21-ին Բեյրութում։
Լոս Անջելոսում ընդունվել է հայկական "Rose and Alex Pilibosi" դպրոցը, հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում: 90-ական թվականների սկզբին հանդիպել է Տարոն Մալաքյանի հետ և որոշել նոր ռոք խումբ ստեղծել: 
 
Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մետալ վոկալիստը։ Որպես մենակատար՝ "SOAD"-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է "Elect The Dead" և "Imperfect Harmonies" ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարել է "System of a Down"-ի վերամիավորման մասին:
 
Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է "Serjical Strike": "SOAD"-ի անդամներով կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ, մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել ու ընդունել Հայոց ցեղասպանությունը:
 
Սերժ Թանկյանը նաև "Axis of Justice" (Արդարության առանցք) հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Այս կազմակերպության նպատակն է աջակցել երիտասարդներին՝ պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում:
 
2012 թվականի հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացել է Սերժ Թանկյանի և Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը։ 2013թ. հունիսի 25-ին թողարկվել է Թանկյանի չորրորդ ալբոմը՝ "Orca Symphony No. 1"-ը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: