Հանրագիտարան

Տաթևիկ Սազանդարյան

Տաթևիկ Սազանդարյանը ծնվել է 1916թ. օգոստոսի 20-ին Խնձորեսկում: Նա երգչուհի էր (մեցցո-սոպրանո), երաժշտահասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956թ.):
1937թ.-ից սկսած՝ Ա. Սպենդարյանի անվան Օպերայի և բալետի հայկական թատրոնի մեներգչուհին էր: 1961թ.-ից դասավանդում էր Երևանի կոնսերվատորիայում (1970թ.-ից պրոֆեսոր), 1972թ.-ից միաժամանակ Երևանի թատերական ինստիտուտի մենեգչության ամբիոնի վարիչն էր:
 
Թատրոնում խաղացել է մի շարք դերեր, օրինակ՝ Ալմաստ («Ալմաստ», Սպենդարյան), Փառանձեմ («Արշակ 2-րդ», Չուխաջյան), Թամար («Դավիթ Բեկ», Ա. Տիգրանյան), Նազելի («Հերոսուհին», Ստեփանյան), Աննա («Սայաթ-Նովա», Հարությունյան) և այլն: Մահացել է 1999թ.-ի հոկտեմբերի 6-ին Երևանում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: