Հանրագիտարան

Ռոբերտ Սահակյանց

Հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը ծնվել է 1950թ. օգոստոսի 30-ին Բաքվում։ 1964թ. ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ Սահակյանցն ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան։ 1970թ.՝ սովորելուն զուգահեռ, նա սկսել է աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես նկարիչ-անիմատոր։
1972թ.-ից աշխատել է արդեն որպես ռեժիսոր-անիմատոր։ Այդ նույն ժամանակ ցածր հաճախելիության պատճառով Սակակյանցին հեռացրել են համալսարանից:
 
1987թ. ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։ 2007թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը։
 
Սահակյանցի ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոնների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Էստոնիայում և այլն։
 
Վախճանվել է 2009թ. երկարատև հիվանդությունից և սրտի բարդ վիրահատությունից հետո։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: