Հանրագիտարան

Շահագործման հանձնվեց Երևանի կայարանի նոր շենքը

1956թ. հուլիսի 22-ին շահագործման հանձնվեց Երևանի կայարանի նոր շենքը: Շենքի գլխին վեր խոյացող ոսկեփայլ սյունն ու վրայի պետական զինանշանը տեղադրվել են 1968թ.-ին: Զինանշանը Խորհրդային Հայաստանինն է, որի հեղինակը, ինչպես հայտնի է, Մարտիրոս Սարյանն է:
Երևանի երկաթգծի կայարանում 2010 թվականին տեղի են ունեցել վերանորոգման աշխատանքներ:
 
2009թ. ուղևորափոխադրումների ծավալի 53% մեծացման կապակցությամբ նախատեսված էր կայարանի սրահները բաժանել միջազգայինի և միջքաղաքայինի, ինչպես նաև հավելյալ դրամարկղեր տեղադրել:
 
Կայարանի շենքում հետագայում կկառուցվեն նաև հյուրանոցային համարներ, որտեղ կտեղավորեն ինչպես երկաթգծի աշխատակիցներին, այնպես էլ միջազգային երթուղիների ուղևորներին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: