Հանրագիտարան

Հերբերտ Ֆոն Կարայան

Ավստրիացի դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը ծնվել է 1908թ.-ի ապրիլի 5-ին Զալցբուրգում: Նա որպես դիրիժոր, առաջին անգամ հանդես է եկել 1928թ.-ին Վիեննայի երաժշտական ակադեմիայում:
10 տարի հետո Կարայանը դառնում է Բեռլինի պետական օպերայի դիրիժորը:
1948թ.-ին դիրիժորություն է անում Զալցբուրգի փառատոնում, որից հետո հրավեր է ստանում ղեկավարելու Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը:
 
1954թ.-ին Կարայանը դառնում է Բեռլինի ֆիլհարմոնիայի ղեկավար և այդ պաշտոնում աշխատում է մինչև կյանքի վերջը:
Մահացել է 1989թ.-ի հուլիսի 16-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: