Հանրագիտարան

Բռնության դեմ միջազգային օր

«Ոչ բռնությանը» միջազգային օրը հաստատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2007թ.-ի հունիսի 15-ին: Oրը, սակայն, նշվում է հոկտեմբերի 2-ին, քանի որ այդ օրն է ծնվել է Հնդկաստանի անկախության համար պայքարի առաջնորդ Մահաթմա Գանդին, որը նաև «Ոչ բռնությանը» փիլիսոփայության հիմնադիրն է եղել:
ՄԱԿ-ի հռչակագրի համաձայն՝ այս միջազգային օրը լրացուցիչ առիթ է, որպեսզի քարոզվի ոչ բռնությունը: Փաստաթղթում հաստատվում է «Ոչ բռնության սկզբունքի համընդհանուր նշանակությունը», ինչպես նաև «Խաղաղության, համբերատարության, հասկացման և ոչ բռնության» մշակույթի ամրապնդման ցանկությունը:
 
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Անանդ Շարման, ներկայացնելով 140 հեղինակի ընդունած փաստաթուղթը Գլխավոր ասամբլեայի քննարկմանը, ցույց էր տալիս այդ մարդկանց հարգանքը Մահաթմա Գանդիի և նրա ուսմունքի նկատմամբ: Նա իր ելույթում նշել է, որ «Ոչ բռնություն»-ը մարդկության ձեռքերում գտնվող հզորագույն ուժ է: Այն ավելի հզոր է, քան ամենահզոր ոչնչացման զենքը:  
 
«Ոչ Բռնությանը» սկզբունքը ժխտում է ֆիզիկական բռնության կիրառումը սոցիալական կամ քաղաքական փոփոխությունների իրականացման նպատակով: Գոյություն ունի ոչ բռնի գործողությունների 3 հիմնական տիպ`   բողոքի ակցիաներ, այդ թվում`   պիկետներ և շքերթներ, համագործակցությունից հրաժարում, ոչ բռնի միջամտություն, օրինակ`   անցուդարձի խոչընդոտում կամ տարածքի գրավում առանց մարդկանց վնասելու:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: