Հանրագիտարան

Ժորժ Պոմպիդու

Ժորժ Ժան Ռայմոն Պոմպիդուն (1911թ. հուլիսի 5-1974թ. ապրիլ 2) ֆրանսիացի քաղաքական գործիչ էր: 1962-1968թթ. եղել է Ֆրանսիայի վարչապետը, իսկ 1969-1974 թթ.՝ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության նախագահը և աջակողմյանների առաջնորդը:

Նրա վարչապետ և նախագահ լինելու տարիները Ֆրանսիայում նշանավորվեցին որպես տնտեսական աճի և տեխնիկական արդիականացման ժամանակներ: Նա նաև նպաստել է եվրոպական կառույցների զարգացմանը:

 

Պոմպիդուն գրականագետ էր, գրականության ուսուցիչ և, լինելով արվեստը գնահատող մարդ, հիմնադրել է Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանը, որը կոչվում է Պոմպիդուի կենտրոն:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: