Հանրագիտարան

Թմրամոլության դեմ պայքարի օր

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ամեն տարվա հունիսի 26-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են քարոզարշավներ՝ ուղղված ապօրինի թմրամիջոցների պատճառած վնասների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացմանը:
Թմրամոլությունը (նարկոմանիա) թմրանյութերի չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն է։ Թմրամոլության շարքին է դասվում ախտաբանական հակումն այն նյութերի հանդեպ, որոնք համարվում են թմրանյութեր։
 
Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)։ Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում է աստիճանաբար։ Պատճառը թմրանյութերի արբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով։ 
 
Հայաստանում 2008թ.-ից սկսած Քրեական օրենսգրքում թմրամիջոցների գործածումը ապաքրեականացվեց և թմրամիջոց օգտագործողին սկսեցին դիտարկել ոչ թե որպես հանցագործ, այլ որպես հիվանդ:
 
Թմրամոլները որքան վաղ դիմեն թմրաբանի օգնությանը, այնքան կարճ կտևի կրկնակի բուժումը։ Ընտանիքի անդամները, աշխատակիցները, շրջապատի մարդիկ պարտավոր են ժամանակին հայտնել իրենց ծանոթ թմրամոլի մասին։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: