Հանրագիտարան

Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր

1987թ. հունիսի 26-ին ուժի մեջ է մտել խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան։

Դաժան վերաբերմունքի լուրջ ձևերը հաճախ վերագրվում են այն հասարակություններին ու երկրներին, որտեղ մարդու իրավունքների խախտումներն առօրյա բնույթ են կրում, սակայն խոշտանգումները տեղի են ունենում աշխարհի երկրների 2/3 մասում, ներառյալ զարգացած երկրներում:

 

Այս ամենը հերքում է լայնորեն տարածված այն տեսակետը, թե խոշտանգումները բացառապես աղքատ ու քաղաքակրթությունից զուրկ հասարակություններին են բնորոշ։

 

ՀՀ քրեական օրենսգիրքը որպես խոշտանգում քրեականացրել է միայն դատավարության ընթացքում խոշտանգմամբ ցուցմունք կամ ցանկալի եզրակացություն տալուն հարկադրելու դեպքերը:

 

Խոշտանգումների մասին դեպքերը հաճախ չեն բացահայտվում, քանի որ տուժողները հազվադեպ են բարձրացնում իրենց դեմ բռնությունների կիրառման խնդիրը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: