Հանրագիտարան

Վլադիմիր Սպիվակով

Դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944թ.-ի սեպտեմբերի 12-ին Ուֆա քաղաքում: 6 տարեկան հասակից Կրյուգերի մոտ սովորել է ջութակ նվագել: 13 տարեկանում մասնակցելով մրցույթի՝ նվաճել է իր առաջին մրցանակը: Ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիան: 1975թ.-ին ելույթ է ունեցել ԱՄՆ-ում, և նրա ելույթն այնպիսի ցնցող տպավորություն է թողել, որ համերգի առաջին մասից հետո դահլիճը ոտքի է կանգնել:

Զուգահեռաբար նա մասնագիտացել է դիրիժորության մեջ: 20 տարի դասավանդել է Գնեսինի անվան երաժշտամանկավարժական ինստիտուտում, ստացել պրոֆեսորի գիտական կոչում:

 

1979թ.-ն Սպիվակովի ստեղծագործական կյանքում դառնում է առանձնակի նշանակալից, նա հիմնում է իր «Մոսկվայի վիրտուոզներ» համույթը, որի ղեկավարումը տասնամյակներ շարունակ նրան համաշխարհային փառք է բերում:

 

Ֆրանսիայում հեղինակել է երաժշտական փառատոն, իսկ Մոսկվայում հիմնադրել է Սպիվակովի անվան միջազգային բարեգործական ֆոնդը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: