Հանրագիտարան

Շրջակա միջավայրի համաշխարհային օր

1972թ.-ից հունիսի 5-ին նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Այս օրվա ամսաթիվն ընտրվել է ի նշանավորումն Ստոկհոլմի հանձնաժողովի՝ շրջակա միջավայրի պահպանման խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների մեկնարկի:

 

Գլխավոր ասամբելայի 7-րդ նստաշրջանին, բացի ընդունած որոշումից, ՄԱԿ-ի համակարգում ստեղծել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիրը (UNEP):

 

Հենց «UNEP»-ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: