Հանրագիտարան

Առանց ծխախոտի համաշխարհային օր

Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը: Ամբողջ աշխարհում տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից:
Մահերի թիվը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլոզից և մալարիայից գրանցված մահվան բոլոր դեպքերը: Ծխողների գերակշիռ մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետևանքով մահանում է միջին տարիքում (36-69 տարեկանում):
 
Բնորոշելով իրավիճակը Հայաստանում`   կարելի է ասել, որ մեզ մոտ ծխախոտի օգտագործման տարածվածության միտումը հարաբերական կայուն, սակայն բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում:
 
Հանրապետության քսան և ավելի բարձր տարիքի բնակչության մեծամասնությունը, սակայն, իրազեկված է այս ռիսկի գործոնի մասին: Մասնավորապես՝ բնակչության շրջանում տեղեկացվածությունը ծխախոտի երկրորդային ծխի բասական ազդեցության վերաբերյալ 2012 թվականին կազմել է 96%:
 
Ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և այլ հետևանքները կանխելու նպատակով ԱՀԿ անդամ երկրները մշակել են «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիա», որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է:
 
Այս պայմանագիրը քաղաքակիրթ աշխարհի յուրովի պատասխանն է ծխախոտի համաճարակին, որը տարեկան վեց միլիոն մարդ է սպանում: Կոնվենցիան արդեն իսկ վավերացվել է ավելի քան 174 պետության կողմից:
 
ՀՀ առողջապահության նախարարությունը ևս միացել է ԱՀԿ նախաձեռնությանը և իր համերաշխությունն է հայտնել առողջ և գիտակից հասարակություն ձևավորելու հարցում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: