Հանրագիտարան

Ռիխարդ Շտրաուս

Ուշ ռոմանտիզմի ոճի նշանավոր գերմանացի երգահան և դիրիժոր, օպերաների և սիմֆոնիկ պոեմների հեղինակ Ռիխարդ Շտրաուսը ծնվել է 1864թ. հունիսի 11-ին Գերմանիայում:
Առավել հայտնի ստեղծագործություններն են «Սալոմե» (1905թ.), «Էլեկտրա» (1908թ.), «Վարդերի ասպետը» (1910թ.) , «Արիադնեն Նաքսոսում» (1912թ.), «Առանց ստվերի կինը» (1918թ.), «Արաբելա» (1932թ.) օպերաները:
 
Հայտնի են նաև «Մահն ու պայծառացումը» (1888-89թթ.), «Թիլ Ուլենշպիգելի չարաճճի արարքները» (Till Eulenspiegels lustige Streiche, 1894-95թթ.), «Դոն Կիխոտ» (1897թ.), «Ընտանեկան սիմֆոնիա» (1902-03թթ.) և «Ալպիական սիմֆոնիա» (1911-15թթ.) սիմֆոնիկ ստեղծագործությունները:
 
Բավականին լայն ճանաչում ունի նաև Ռիխարդ Շտրաուսի «Չորս վերջին երգ» վոկալ շարքը: Ռիխարդ Շտրաուսը մահացել է 1949թ.-ն:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: