Հանրագիտարան

Ճամայկայում նշվում է Աշխատանքի օրը

Առաջին անգամ Աշխատանքի օրը Ճամայկայում նշվել է 1939 թվականին: Ճամայկան կղզի է`   հարուստ գեղեցիկ բնությամբ: Սակայն տարիների ընթացքում մարդու միջամտության արդյունքում շրջակա միջավայրին մեծ վնաս է հասցվել, որի հետևանքով իրավիճակը վատթարացել է:

Տնտեսական աճի ցածր տեմպերը, տարատեսակ խնդիրների լուծման անհրաժեշտությունը նախապայման է եղել «Աշխատանքի օրվան» առնչվող միջոցառումների ձեռնարկման համար:

 

Ճամայկայի բնակիչները «Աշխատանքի օրը», համաձայն ձևավորված ավանդույթի՝ անվճար աշխատում են ի նպաստ հասարակության: Այդպիսով նրանք փորձում են իրենց լուման ներդնել երկրի շենացման գործընթացում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: