Հանրագիտարան

Ջո Կոկեր

Բրիտանացի բլյուզ, ռոք և ջազ երգիչ Ջո Կոկերը ծնվել է 1944թ.-ի մայիսի 20-ին: Նա իր երաժշտական կարիերայի համար արժանացել է բրիտանական հեղինակավոր "Order of the British Empire"-ի։ 1983 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի "Up Where We Belong" երգի համար։

Երգչի մանկությունը հեշտ չի անցել։ Ֆինանսական դժվարությունների պատճառով նա ստիպված է եղել թողնել դպրոցը և աշխատել։ 17 տարեկան հասակում նա սկսում է երգչի կարիերա։ Այն ժամանակ նա հանդես էր գալիս "Vance Arnold" կեղծանվամբ և ներկայացնում էր Չակ Բերիի և Ռեյ Չարլզի երգերի սեփական տարբերակները։ 

 

1964թ.-ին Կոկերը ձայնագրում է իր առաջին սինգլը՝ Բիթլերի "I'll Cry Instead" երգի իր տարբերակը։ Այսպիսով, աստիճանաբար Կոկերը դառնում է ավելի հանրահայտ։ Իսկ համաշխարհային ճանաչում նա ձեռք է բերում 70-ականներից։
 
Այս թվականներին նա գրում է իր դասական համարվող երգերից մեկը՝ "You Are So Beautiful"-ը։ 80-ականներին նա համագործակցում է Ջենիֆեր Ուարնեսի և Բրայան Ադամսի հետ։ Նրանք միասին գրում են "When The Night Comes" երգը։
 
1992թ.-ին Կոկերը թողարկում է "Night Calls" ալբոմը, որը ԱՄՆ-ում ճանաչվել է Ոսկե ալբոմ։ Սա դարձավ Կոկերի ամենահայտնի ալբոմներից մեկը։ Կոկերը մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 22-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: