Հանրագիտարան

Էժեն Իզայի

Դիրիժոր և կոմպոզիտոր, ջութակահար Էժեն Իզային ծնվել է 1858թ.-ի հուլիսի 16-ին: Երաժշտական առաջին գիտելիքներն ստանում է իր հորից, որը նույնպես ջութակահար էր և դիրիժոր:

Այնուհետև սովորում է Լյեժ քաղաքի կոնսերվատորիայում: 1874թ.-ին ավարտելով կոնսերվատորիան՝ նա որոշ ժամանակ դասեր է վերցնում Բրյուսելում`   Հ.Վենյավսկու մոտ, 1876-1879թթ. իր երաժշտական վարպետությունը կատարելագործում Փարիզում`   Անրի Վյոտանի մոտ:

 

1880-1882թթ.-ին Իզային հանդես է գալիս որպես կոնցերտմայստեր Բենյամին Բիլզեի նվագախմբում: Ա. Ռուբինշտեյնի հետ համերգային ճանապարհորդություն է կատարում Սկանդինավյան երկրներում: 1883-1886թթ. Իզային ապրում և աշխատում է Փարիզում:
 
1886թ.-ից հաստատվում է Բրյուսելում: Գրում է ջութակի կոնցերտներ, վարիացիաներ Պագանինիի թեմայով, մեծ թվով ստեղծագործություններ ջութակի համար, այդ թվում՝ 6 սոնատ-սոլո: Մահացել է 1931թ.-ի մայիսի 12-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: