Հանրագիտարան

Երջանիկ Առաքելյան

Հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Երջանիկ Առաքելյանը ծնվել է 1918թ. մայիսի 15-ին Հրազդան քաղաքի շրջագծում: 1935թ.-ին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1937թ.-ին`   ՀԼԿԵՄ Կենտկոմին առընթեր կոմերիտական աշխատողների երկամյա դասընթացը։

1938թ.-ին աշխատել է Հրազդանի «Լենինյան դրոշով» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։ 1939-1946թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։

 

1956-1958թթ.-ին որպես ապրանքագետ աշխատել է Երևանի մետաղյա իրերի և թիթեղյա գլանման գործարանում, 1959-1962թթ.-ին`   «Պիոներ» ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատող:

 

1962-1968թթ.-ին աշխատել է Հայաստանի ժողովրդական ստեղծագործության հանրապետական տանը որպես բանահյուսության բաժնի վարիչ։ Մահացել է Երևանում, թաղվել Ծաղկաձոր քաղաքում։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: