Հանրագիտարան

Վարդգես Բաբայան

Հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ Վարդգես Հակոբի Բաբայանը ծնվել է 1925թ. մայիսի 15-ին Աշտարակի շրջանի Այգեստան գյուղում։

1943-1945թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Ծանր վիրավորվել է Մերձբալթյան հանրապետությունների ազատագրության համար մղված մարտերում։

 

1950թ.-ին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, 1957թ.-ին`   Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Աշխատել է Արտաշատի շրջանում որպես ՀԼԿԵՄ շրջկոմի քարտուղար, «Սովետական Հայաստան» թերթի սեփական թղթակից, շրջսովետի գործկոմի կուլտուրայի բաժնի վարիչ, դպրոցի տնօրեն։ 

 

1966-1982թթ.-ին ավագ խմբագիր է եղել «Սովետական գրող» հրատարակչությունում։ 1982թ.-ից եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստա-թարգմանական գրականության խմբագրության վարիչ։ Վարդգես Բաբայանն ունի մեկ թոռ: 
 
Ռուսերեն լույս են տեսել «Յուրայինները» (Մոսկվա, 1967թ.), «Անունը քո» (Մոսկվա, 1970թ.), «Տապան» (Մոսկվա, 1984թ.), վրացերենով «Բարդի» (Թբիլիսի, 1985թ.) բանաստեղծությունների ժողովածուները։ 1959-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում բեմադրվել է Վարդգես Բաբայանի «Տիկին Ժաննայի մուշտակը» կատակերգությունը։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: