Հանրագիտարան

Ֆրենկ Սենատրա

Հանրահայտ երգիչը ծնվել է 1915թ. դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում: Սենատրան չի ունեցել հատուկ երաժշտական կրթություն, սակայն մանկուց սիրել է երգել: 1938թ. քառյակը, որտեղ երգում էր Սենատրան, առաջին անգամ մեկնում է համերգային շրջագայության: Ֆրենկին նկատում է պրոդյուսեր Գարի Ջեյմսը և հրավիրում աշխատելու նորաստեղծ ջազային խմբում:

Որոշ ժամանակ այստեղ ելույթ ունենալուց հետո նա տեղափոխվում է Թոմի Դորսի անսամբլ, որտեղ ձայնագրում է հարյուրից ավելի երգ:

1941թ. նկարահանվում է «Լաս Վեգասի գիշերը» ֆիլմում, իսկ 1942թ. սկսվում է նրա՝ որպես մենակատարի կարիերան: Նա շուտով դառնում է երիտասարդության կուռքը:
 
1940թ. վերջերից սկսվում է Սենատրայի ստեղծագործական ճգնաժամը, որը համընկնում է նրա և Ավա Գարդների բուռն սիրավեպի հետ:
 
1949թ. Սենատրայի կարիերայում դառնում է ամենադժվար տարին: Նրան ազատում են ռադիոյից, բաժանվում է կնոջից, իսկ Գարդների հետ ունեցած սիրավեպը վերածվում է մեծ սկանդալի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: