Հանրագիտարան

Մաթևոս Մուրադյան

1911 թվականի մայսիս 5-ին ծնվել է հայ բանաստեղծ, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Մաթևոս Հովհաննեսի Մուրադյանը: Ծնվել է Վանի վիլայեթի Շատախի գավառի Տղասպար գյուղում։ Խորհրդային Հայաստան ներգաղթել է 1921թ.-ին։ Մեծացել է մանկատներում։

1930թ.-ին ավարտել է Ստեփանավանի մանկավարժական տեխնիկումը։ 1930թ.-ից որպես գրաշար աշխատել է Պետհրատի թիվ 1 տպարանում։

 

1936թ.-ին ավարտել է ՀԳՄ երկամյա գրական համալսարանը, 1937թ.-ին`   Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1948թ.-ին`   Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ 

 

1946-1958թթ.-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երաժշտության պատմության և պատմության սեկտորում որպես գիտաշխատող, 1958-1967թթ.-ին`   ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես երաժշտության բաժնի վարիչ, 1967թ.-ից նույն ինստիտուտի երաժշտական բաժնի վարիչն է եղել։
 
1972թ.-ին «Հայ երեժշտությունը 19-րդ դարում և 20-րդ դարասկզբում» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել արվեստագիտության դոկտորի աստիճան։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: