Հանրագիտարան

Վլադիմիր Աբրահամյան

Գրող, թարգմանիչ, լրագրող Վլադիմիր Աբրահամյանը ծնվել է 1930 թվականի մայիսի 1-ին: Եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957թ.-ից: Ծնվել է Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում:

1953թ.-ին ավարտել է Ադրբեջանի Վ.Լ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։

 

Նույն թվականից էլ աշխատանքի է անցել Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) օրաթերթի խմբագրությունում սկզբում որպես գրական աշխատող, 1965-1981թթ.-ին՝ գրականության և արվեստի բաժնի վարիչ։

 

1981թ.-ից «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագիրն է եղել։ Ադրբեջաներեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ես իջել եմ լեռներից» բանաստեղծությունների ժողովածուն (Բաքու,1975թ.)։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: