Հանրագիտարան

Անկախության օր (Լատվիա)

Մայիսի 4-ին Լատվիայում նշվում է Անկախության օրը: Լատվիան պետություն է Հյուսիսային Եվրոպայում: Մայրաքաղաքն է Ռիգան: Արևելքից Լատվիան սահմանակցում է Ռուսաստանին և Բելառուսին: Երկիրը բաժանված է 4 մասի`   Կուրզեմե, Վիդզեմե, Զեմգալե և Լատգալե։

Լատվիայի տարածքը բնակեցվել է հազարավոր տարիներ առաջ բալթիկ ցեղերի կողմից: Այդ ցեղերը գլավորապես զբաղվում էին ձկնորսութամբ, որսորդութամբ և առևտրով։ Գերմանացի խաչակիրները և առևտրականները գալիս են Լատվիա 12-րդ դարի վերջին:

 

Դա պատճառ է դառնում լատվիացիների համար կորցնելու իրենց ինքնավարությունը: Մոտ 800 տարի նրանք ստիպված են լինում պայքարել իրենց երկիր ներխուժող գերմանացիների, դանիացիների, շվեդների, լեհերի ու ռուսների դեմ: Լատվիան, ի վերջո, դառնում է անկախ 1918թ.։

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական բանակը հարձակվում է Լատվիայի վրա և բավականին շատ թվով լատվիացիների աքսորում Սիբիր ու այլ տեղեր`   հեռու իրենց հայրենիքից: Հետո երկիր է մտնում նացիստական Գերմանիան և սպանում Լատվիայում բնակվող հրեաներին:
 
Այնուհետև կրկին սովետական բանակը մտնում է Լատվիա և ամբողջովին օկուպացնում երկիրը: Լատվիան վերջապես ձեռք է բերում անկախություն 1991թ.-ին`   ԽՍՀՄ փլուզումից հետո: Լատվիացիները խոսում են լատվիերեն, որն ունի մի փոքր նմանություններ լիտվերենի հետ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: