Հանրագիտարան

Մամուլի ազատության համաշխարհային օր

Միավորված ազգերի կազմակերպությունը 1993թ.-ին մայիսի 3-ը սահմանեց Մամուլի ազատության համաշխարհային օր: Դրանից հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին նշվում է ազատ մամուլի պաշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օրը:

Աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակն ուսումնասիրող "Freedom House" ամերիկյան հեղինակավոր կազմակերպության 2010թ.-ի հրապարակած զեկույցի համաձայն`   աշխարհի 196 երկրից 35 տոկոսում մամուլն ազատ է, 33 տոկոսում`   մասամբ ազատ, 32 տոկոսում`   ոչ ազատ։

 

Աշխարհում վեց մարդուց ընդամենը մեկն է ապրում ազատ մամուլ ունեցող երկրում։ Հայաստանը դասվել է մամուլի առումով ոչ ազատ երկրների շարքին (146-րդ) և Կամերունի, Մարոկկոյի, Քաթարի հետ միասին, որոնք 147-150-րդ տեղերում են, ունի նույն ցուցանիշը: 

 

Մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: