Հանրագիտարան

Միխայիլ Կուտուզով

Ռու­սաց բա­նա­կի զո­րա­վար, գե­նե­րալ-­ֆելդ­մար­շալ Միխայիլ Կուտուզովը ծնվել է 1745թ.-ի սեպտեմբերի 16-ին: Մի­խա­յիլ Կու­տու­զովը (Գո­լե­նիշչև-Կու­տու­զով) ակա­նա­վոր զո­րահրամա­նա­տար Ալեք­սանդր Սու­վո­րո­վի աշա­կերտն էր: Մաս­նակ­ցել է 1768-74թթ.-ի և 1787-91թթ.-ի ռուս-­թուր­քա­կան պա­տե­րազմ­նե­րին, աչ­քի է ըն­կել Իզ­մա­յիլի բեր­դի գրավ­ման (1790թ.-ի դեկ­տեմ­բեր) ժա­մա­նակ: 1805թ.-ի ռուս­-ավստ­րո-ֆ­րան­սի­ա­կան պա­տե­րազ­մում ե­ղել է ռու­սա­կան զոր­քե­րի հրա­մա­նա­տա­րը:

1806-12թթ. ռուս-­թուր­քա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ (1811թ.-ի մար­տին) նշա­նակ­վել է Մոլ­դո­վա­կան բա­նա­կի գլխա­վոր հրա­մա­նա­տար: Հու­նի­սին Ահ­մեդ փա­շա­յի 60 հազարանոց բա­նա­կը հար­ձակ­վել է Ռուս­չու­կի վրա, բայց Կու­տու­զովն իր 15 հզ.-ա­նոց զոր­քով հետ է մղել հար­վա­ծը, ապա նո­յեմ­բե­րի 23-ին Սլո­բո­ձե­ա­յի մեր­ձա­կայ­քում շրջա­պա­տել ու պար­տու­թյան է մատ­նել:

 

Դեռևս հոկ­տեմ­բե­րին սկսված հաշ­տու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րը Կու­տու­զո­վի դի­վա­նա­գի­տա­կան հմտու­թյան շնոր­հիվ ավարտ­վել են 1812թ.-ի մա­յի­սի 16-ի Բու­խա­րես­տի պայ­մա­նագ­րով, որով Բե­սա­րա­բի­ան ան­ցել է Ռու­սաս­տա­նին:

 

1812թ.-ի հու­նի­սին ֆրան­սի­ա­կան բա­նա­կը Նա­պո­լե­ո­նի գլխա­վո­րու­թյամբ ներ­խու­ժել է Ռու­սաս­տան: Օգոս­տո­սի 8-ին, երբ ար­դեն ռու­սա­կան զոր­քե­րը հանձ­նել էին Սմո­լենս­կը, ռու­սաց Ալեք­սանդր I կայսրը Կու­տու­զո­վին նշա­նա­կել է  գլխա­վոր հրա­մա­նա­տար: 1812թ.-ի օգոս­տո­սի 26-ին Մոսկ­վա­յից 124 կմ արևմուտք գտնվող Բո­րո­դի­նո գյու­ղի մոտ տե­ղի է ու­նե­ցել վճռո­րոշ ճա­կա­տա­մար­տ (տևել է 15 ժամ, եր­կուս­տեք գոր­ծի են դրել ավե­լի քան 1200 հրա­նոթ): 

 

Բո­րո­դի­նո­յի ճա­կա­տա­մար­տում ֆրան­սի­ա­ցի­նե­րը կորց­րել են 58 հզ. մարդ, այդ թվում՝ 47 գե­նե­րալ, ռուս­նե­րը՝ 44 հզ. մարդ, այդ թվում՝ 23 գե­նե­րալ: Ֆրան­սի­ա­յի կայս­րը հե­տա­գա­յում վկա­յել է, որ իր ճա­կա­տա­մար­տե­րից «Մոսկ­վա­յի մոտ ճա­կա­տա­մար­տում դրսևոր­վեց առա­վել քա­ջու­թյուն, անձն­վի­րու­թյուն, սակայն ձեռք բեր­վեց նվա­զա­գույն հա­ջո­ղու­թյուն»:

 

Մեծ կո­րուստ­նե­րը և անհ­րա­ժեշտ պա­հես­տա­զո­րի պա­կա­սը Կու­տու­զո­վին հար­կադ­րել են նա­հան­ջել դե­պի Մո­ժայսկ, ապա Մոսկ­վա. ֆրան­սի­ա­ցի­նե­րը զի­նու­ժի առա­վե­լու­թյուն ու­նե­ին: Ժա­մա­նակ շա­հե­լու և բա­նա­կը հա­մալ­րե­լու նպա­տա­կով Կու­տու­զո­վը որո­շել է Մոսկ­վան հանձ­նել:
 
Մոսկ­վան հրդեհ­վել ու կո­ղոպտ­վել է: Ծա­վալ­վել է պար­տի­զա­նա­կան շար­ժում: Կու­տու­զովն այդ ըն­թաց­քում հա­մալ­րել է բա­նակը և, անց­նե­լով հա­կա­հար­ձակ­ման, Տա­րու­տի­նա­յի մա­տույց­նե­րում ջախ­ջա­խիչ հար­ված հասց­րել Հո­վա­կիմ Մյու­րա­տի կոր­պու­սին, իսկ Բե­րե­զի­նա­յի ափին՝ ֆրան­սի­ա­կան հիմ­նա­կան ու­ժե­րին:
 
1813թ. շա­րու­նա­կվել է նա­պո­լե­ո­նյան  բա­նա­կի մնա­ցորդ­նե­րի ջախ­ջա­խու­մը Լե­հաս­տա­նի և Պրու­սի­ա­յի տա­րած­քում: Գար­նան սկզբին ռու­սական բա­նա­կի առա­ջա­պահ հե­ծե­լա­զո­րա­յին գունդը հա­սել է Էլ­բա գե­տը: Ապ­րի­լի 28-ին Կու­տու­զո­վը վախ­ճան­վել է: Նրան փո­խա­րի­նել է Պյոտր Վիտ­գենշ­տեյ­նը, ապա Մի­խա­յիլ Բարկ­լայ դը Տո­լին:
 
Ալեք­սանդր I-ը, նրանց վստա­հե­լով ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ղե­կա­վա­րու­թյու­նը, ինքն է լու­ծել քա­ղա­քա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան խնդիր­նե­րը, որով­հե­տև այդ զո­րա­վար­ներն օժտ­ված չէ­ին Կու­տու­զո­վի քա­ղա­քա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան ընդգծ­ված ու­նա­կու­թյուն­նե­րով և մեծ հե­ղի­նա­կու­թյուն չու­նե­ին Ռու­սաս­տա­նի դաշ­նա­կից­նե­րի շրջա­նում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: