Հանրագիտարան

Օլի­վեր Կրոմ­վե­լ

XVII դա­րի անգ­լի­ա­կան հե­ղա­փո­խական գոր­ծիչ Օլի­վեր Կրոմ­վե­լը ծնվել է 1599թ. ապրիլի 25-ին Անգլիայի Հան­թինգ­տոն քաղաքում: Իր ստեղ­ծած «եր­կա­թա­կո­ղե­րի բա­նա­կով» հաղ­թել է թա­գա­վո­րա­կան զոր­քե­րին: 1649թ. Անգ­լի­ան հռչակ­ել է հան­րա­պե­տու­թյուն, իսկ 1653թ. ինքն իրեն հռչա­կել է ազ­գի հովա­նա­վոր (պրո­տեկ­տոր):

Օլի­վե­ր Կրոմվելը մե­ծա­ցել է պու­րի­տա­նա­կան (կրո­նա­կան ուղ­ղու­թյուն Անգ­լի­ա­յում) ըն­տա­նի­քում: Հոր մա­հից հե­տո մեկ­նել է Լոն­դոն՝ իրա­վունք ու­սում­նա­սի­րե­լու: Քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյունն սկսել է 1628թ., երբ ա­ռա­ջին ան­գամ ընտր­վել է Հա­մայնք­նե­րի պա­լա­տի պատ­գա­մա­վոր: 1640թ.-ից ընդ­դի­մու­թյան գոր­ծիչ­նե­րից էր:

 

Ստյո­ւարտ­նե­րի դեմ  նրա ճա­ռերն աչ­քի են ըն­կել բուր­ժո­ւա­զիա­յի և նոր ազն­վա­կա­նու­թյան շա­հե­րի պաշտ­պա­նու­թյամբ: Թա­գա­վո­րի դեմ քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Կրոմ­վելն ստեղ­ծել է բա­նա­կի նոր տե­սակ՝ «եր­կա­թ­յա» կար­գա­պա­հու­թյամբ, որն ստա­ցել է «եր­կա­թա­կո­ղե­րի բա­նակ» ան­վա­նու­մը և դար­ձել վե­րա­կազմ­ված խորհր­դա­րա­նա­կան բա­նա­կի կո­րի­զը:

 

1645թ.-ի հու­նի­սի 14-ին Նես­բի գյու­ղի մոտ տե­ղի ու­նե­ցած ճա­կա­տա­մար­տում ջախ­ջա­խել է Կար­լոս I Ստյո­ւար­տի բա­նա­կը: 1650թ. Կրոմ­վե­լին պաշ­տո­նա­պես նշա­նա­կվել է լորդ-­գե­նե­րալ՝ հան­րա­պե­տու­թյան բո­լոր զին­ված ու­ժե­րի գլխա­վոր հրամանատար: 1649-1650թթ. անգ­լի­ա­կան բա­նա­կը դա­ժա­նո­րեն ճնշել է դեռևս 1641թ. ծա­գած իռ­լան­դա­կան ազ­գա­յին ապստամբությունը:

 

1650-1652թթ. Կրոմ­վե­լը հնա­զան­դեց­րել և Անգ­լի­ա­յին է մի­աց­րել Շոտլանդի­ան: 1653թ.-ի դեկ­տեմ­բե­րի 16-ին Կրոմ­վե­լի և բա­նա­կի խորհր­դի ձեռ­նար­կած պե­տա­կան հե­ղաշր­ջու­մը փաս­տո­րեն վե­րաց­րել է հան­րա­պե­տու­թյու­նը և հաս­տա­տել ռազ­մա­կան բռնա­պե­տու­թյուն լորդ-պրո­տեկ­տոր Օլի­վեր Կրոմ­վե­լի մի­անձ­նյա իշ­խա­նու­թյամբ:
 
Հատ­կա­պես ակ­տիվ են եղել Կրոմ­վե­լի գա­ղու­թա­կա­լա­կան ձեռ­նար­կում­նե­րը: Կրոմ­վե­լի մա­հից կարճ ժա­մա­նակ անց վե­րաց­վել է պրո­տեկ­տո­րա­տի վար­չա­կար­գը: Երկ­րում ստեղծ­վել է քա­ղա­քա­կան խառ­նակ իրա­վի­ճակ, ակ­տիվացել են ժո­ղովր­դա­կան շար­ժում­նե­րը:
 
Այս պայ­ման­նե­րում բուր­ժու­ա­ազն­վա­կա­նա­կան շրջան­ներն ան­հրա­ժեշտ են հա­մա­րել վե­րա­կանգ­նել մի­ա­պե­տու­թյու­նը և Ստյո­ւարտ­նե­րի գա­հը: 1660թ.-ի ապ­րի­լին Լոն­դո­նում գու­մար­ված Սահ­մա­նա­դիր խորհր­դա­րա­նը Կարլոս I-ի որ­դուն հռչա­կել է թա­գա­վոր:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: