Հանրագիտարան

Մաքս Վեբեր

Գերմանացի սոցիոլոգ, տնտեսագետ և մշակութային պատմաբան Էմիլ Մաքսիմիլիան Վեբերը ծնվել է Էրֆուրտում 1864թ.-ի ապրիլի 21-ին: Մանկությունը և պատանեկությունը անց է կացրել Բեռլինում: Սովորել է Հայդելբերգի և Բեռլինի համալսարաններում: 1890-ականների սկզբերին մասնակցել է ռեֆորմների ազատական-բողոքական շարժմանը և զբաղեցրել այսպես կոչված «լիբերալ իմպերիալիզմի» դիրքը:

1894թ. նշանակվել է Ֆրայբուրգի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, որից երկու տարի անց զբաղեցրել է այդ նույն դիրքը Հայդելբերգի համալսարանում: 1904թ.-ին Վեբերը դարձել է «Սոցիալական գիտության և սոցիալական քաղաքականության արխիվի» խմբագիր:

 

Հրատարակել է իր «Բողոքականության էթիկան և կապիտալիզմի ոգին» աշխատությունը, իսկ արդեն 1909թ.-ից դարձել նաև «Սոցիալական տնտեսության ակնարկներ» բազմահատորյակի խմբագիր:

 

Առաջին աշխարհամարտի ընթացքում Վեբերը եղել է կառավարության ամենաթեժ քննադատներից մեկը տպագրության ոլորտում, հատկապես՝ «Ֆրանկֆուրտեր ցայտունգ» թերթում: 

 

Գերմանիայի պարտությունից հետո նպաստել է Գերմանական դեմոկրատական կուսակցության ստեղծմանը: 1919թ.-ին Վեբերն ընդունել է Մյունխենի համալսարանում տնտեսագիտության պրոֆեսոր դառնալու հրավերը: Վեբերը մահացել է 1920թ.-ի հունիսի 14-ին 56 տարեկան հասակում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: