Հանրագիտարան

Ջեյմս Իրվին

Ջեյմս Իրվինը ծնվել է 1930 թվականի մարտի 17-ին: Ինժեներ, փորձարկու-օդաչու, տիեզերագնաց Ջեյմս Իրվինը մասնակցել է «Ապոլլո 15» լուսնային թռիչքին՝ դառնալով Լուսնի վրա ոտք դնող ութերորդ մարդը:

Նա Դեյվիդ Սքոթի հետ Լուսնի մակերեսի վրա աշխատել է 18 ժամ 33 րոպե՝ կատարելով գիտական հետազոտություններ ու փորձեր (այդ թվում՝ Գալիլեյան փորձը)։

 

Իրվինն առաջին մարդն էր, որը Լուսնի վրա շրջել է Լուսնագնաց մեքենայով։ Գիտության համար կարևոր դեր է կատարել նրա գտած այսպես կոչված «Ծննդոց քարաբեկորը», որը գիտնականների հաշվարկով ունի 4 միլիարդ տարվա հնություն։ 

 

Վերադարձից կարճ ժամանակ անց Իրվինը հայտարարել է իրեն վերածնված քրիստոնյա։ Հիմնել է միսիոներական կազմակերպություն՝ «Բարձր թռիչք հիմնադրամ»։ 1973թ.-ից վեց անգամ բարձրացել է Արարատ լեռը։ Մահացել է 1991թ.-ին սրտի կաթվածից։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: